Վերջին օրերին համացանցում նոր խաբեություն է տարածվում, որի հիմքում հեշտ գումար աշխատելու վերաբերյալ հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կեղծ հարցազրույցն է: Հայաստանյան լրատվամիջոցներից մեկի կեղծ էջում հրապարակված հարցազրույցում հաղորդավարն իբրև թե բացահայտում է մի կայք, որի միջոցով փոքր ներդրում կատարելով` հնարավոր է մեծ գումարներ վաստակել: Իրականում նման հարցազրույց հաղորդավարը չի տվել, և վերջինիս անունից տարածվող կոչը կեղծ է, ու անցնելով նշված հղումով՝ առկա են անձնական տվյալների ու ֆինանսական միջոցների կորստի վտանգ:
Կոչ ենք անում չհավատալ նման հրապարակումներին, և որևէ կայքում գրանցվելուց առաջ ստուգել հրապարակման իսկությունը ու վերջինիսի արժանահավատությունը:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Հայաստան, 0051, Երևան Կոմիտասի պող., 54բ շենք
Էլ-փոստ` [email protected]
Ընդունարան` +374 10 594 194
Կայքը մշակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդ» ծրագրի շրջանակներում՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ սերտ համագործակցությամբ։ Կայքում արտահայտված բոլոր տեսակետները, կարծիքները և մեկնաբանությունները հեղինակային են և չեն ներկայացնում Գերմանիայի կառավարության կամ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պաշտոնական տեսակետը: