Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը Բրյուսելում մասնակցել է հանրային կառավարման բարեփոխումների արդյունավետ կառավարմանը նվիրված միջոցառմանը

  • 2024-06-08
News Photo

ՀՀ պետական մարմինների մի շարք ներկայացուցիչներ, որոնց կազմում էին նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալության երկու աշխատակիցներ, Բրյուսելում մասնակցել են SIGMA-ի (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում կառավարման և կառավարման բարելավման աջակցության ծրագիր) և GIZ-ի (Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն) կազմակերպած Արևելյան գործընկերության երկրներում հանրային կառավարման բարեփոխումների արդյունավետ կառավարմանը նվիրված երկօրյա աշխատաժողովին:

Միջոցառման երկու օրերի ընթացքում մասնակիցները քննարկել են կառավարման արդյունավետության կարևորությունը ժամանակակից հասարակությունների և պետությունների համար: Ծրագրում ներգրավված 5 երկրների ներկայացուցիչները ներկայացրին իրենց երկրներում պետական ​​կառավարման բարեփոխումների արդյունավետ կառավարման նախաձեռնությունները և դրանց հիմնական արդյունքները, լսեցին եվրոպական հեղինակավոր փորձագետների զեկույցներն այս թեմայով: