Ստրասբուրգում կայացել է 108-րդ կոնվենցիայի 46-րդ լիագումար նիստը

  • 2024-06-07
News Photo

Հունիսի 5-7-ը Ստրասբուրգում տեղի է ունեցել Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի (T-PD) 46-րդ լիագումար նիստը, որին մասնակցում էր նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը:

Շուրջ 70 երկրների ազգային և միջազգային հաստատությունների մասնակցությամբ տեղի ունեցած 46-րդ լիագումար նիստի հիմնական թեմաներն էին ընտրությունների ընթացքում անձնական տվյալների մշակման հետ կապված կարգավորումները, տվյալների պաշտպանության խնդիրները նյարդաբանության համատեքստում, համագործակցությունը Եվրոպայի խորհրդի այլ մարմինների, կազմակերպությունների և դիտորդների հետ, ինչպես նաև՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առաջիկա միջազգային բնույթի միջոցառումների անցկացման մանրամասները:

Հանդիպման ավարտին Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի (T-PD) հաջորդ՝ 47-րդ լիագումար նիստի ժամկետներ սահմանվեցին 2024 թվականի նոյեմբերի 4-6-ը: