Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մեկնարկել է անձնական տվյալների կանոնների պահպանմանն ուղղված 2024 թվականին նախատեսված մշտադիտարկման այցերը, որի շրջանակում փետրվարի 9-ին Գործակալության աշխատակիցները՝ Գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանի գլխավորությամբ աշխատանքային այց են իրականացրել «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ: Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնում տեղադրված տեսախցիկների միջոցով իրականացվող տեսահսկման պայմաններին, կենտրոնում երեխաների անձնական տվյալների պաշտպանության խնդիրներին:
Այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև նախորդ տարի կենտրոնում իրականացված ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները, մասնավորապես՝ այդ խնդիրների լուծման նպատակով լրացուցիչ տեսախցիկներ տեղադրելու կենտրոնի մտադրության նպատակահարմարությունը:
Այցի ընթացքում արձանագրված փաստերի հիման վրա Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լրացուցիչ խորհրդատվություն կտրամադրի «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին հաստատությունում երեխաների անձնականտվյալների մշակումը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատախանեցնելու նպատակով: