Հոկտեմբերի 2-ից 4-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի (Թրոմսո կոնվենցիա) կողմերի 4-րդ հանդիպումը, որին Հայաստանի Հանրապետության անունից մասնակցում էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ ի դեմս Գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանի։
Նիստի ընթացքում քննարկվել են Կոնվենցիային միացած պետությունների զեկույցները Կոնվենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ։ Մասնակիցներն ընտրել են նաև Կողմերի խորհրդակցության ղեկավար կազմ և Տեղեկատվության հասանելիության խմբի անդամ։
Նշենք, որ 2025 թվականին կայանալիք հաջորդ՝ 5–րդ հանդիպմանը, կքննարկվի նաև Հայաստանի և Ալբանիայի վերաբերյալ ներկայացված եզրակացությունները։
Հիշեցնենք, որ «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» ԵԽ կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2022 թվականին՝ դառնալով այն վավերացրած 12-րդ երկիրը։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Հայաստան, 0051, Երևան Կոմիտասի պող., 54բ շենք
Էլ-փոստ` [email protected]
Ընդունարան` +374 10 594 194
Կայքը մշակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդ» ծրագրի շրջանակներում՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ սերտ համագործակցությամբ։ Կայքում արտահայտված բոլոր տեսակետները, կարծիքները և մեկնաբանությունները հեղինակային են և չեն ներկայացնում Գերմանիայի կառավարության կամ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պաշտոնական տեսակետը: