Խորհրդակցական կոմիտեն որոշում է կայացրել իրականացնել Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացման ծրագրեր

  • 2024-11-11
News Photo

Նոյեմբերի 4-6–ը Ստրասբուրգում տեղի է ունեցել Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիայի խորհրդակցական կոմիտեի (T-PD) 47-րդ լիագումար նիստը, որին մասնակցում էր նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը:

Կոմիտեն իր կազմից ընտրել է Կոմիտեի նախագահող և երկու տեղակալ, ինչպես նաև Բյուրոյի նոր կազմը։ Նախագահող ընտրվել է Արգենտինայի ներկայացուցիչ Բեատրիս դե Անխորենան, իսկ Շվեյցարիայի և Խորվաթիայի լիազոր մարմինների ղեկավարներն ընտրվել են՝ որպես համապատասխանաբար 1-ին և 2-րդ փոխնախագահներ, իսկ Բյուրոյի չորս անդամներ են ընտրվել Իտալիայի, Ֆինլանդիայի, Ուրուգվայի ու Սենեգալի ներկայացուցիչները:

Կոմիտեն քննարկել է 2022-2025 թվականների աշխատանքային ծրագրի իրականացման վիճակը, անդամ երկրներում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակը և առաջիկա ծրագրերը։ Կոմիտեն ի գիտություն է ընդունել տվյալների պաշտպանությանն առնչվող տարբեր համագործակցության ծրագրերը, հույս հայտնել, որ առաջիկայում ԵԽ աջակցությամբ կյանքի կկոչվեն նաև Հայաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի լիազոր մարմինների հետ նախանշված միջոցառումները։