Անձնական տվյալների պաշտպանության գործակալության անունից սիրով շնորհավորում ենք գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։ 2024 թվականը Գործակալության համար բեղուն աշխատանքային տարի էր՝ լի նոր ծրագրերով ու նախաձեռնություններով։ Դրանցից շատերն անհնար կլիներ իրագործել՝ առանց մեր գործընկերների աջակցության ու վստահության։ Ուստի տարեմուտի այս պահին ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր կիսեցին մեր գաղափարներն ու իրենց նպաստն ունեցան Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության զարգացման գործում։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր դիմեցին մեզ, բարձրաձայնեցին ոլորտի խնդիրների ու մարտահրավերների մասին, տեր կանգնեցին իրենց անձնական տվյալների պաշտպանության իրավունքին։ Դուք օգնում եք մեզ առավել զգոն լինել տվյալների օրեցոր մեծացող մշակման պայմաններում օրինականության պահպանման ճանապարհին ու դիմակայել նոր երևան եկող մարտահրավերներին։
2025 թվականը հավակնում է լինել առավել հագեցած ու բազմաբևեռ համագործակցությունների տարի։ Ուստի խոստանում ենք կրկնապատկել մեր ջանքերն ու շարունակել աշխատել ի նպաստ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության բարձր մշակույթի ձևավորմանն ու պահպանմանը։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։ Թող բոլորիս ընտանիքներում սեր ու խաղաղություն տիրի։