Կարեն Կարապետյանն Անձնական տվյալների պաշտպանության գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

  • 2023-10-23
News Photo

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության նորանշանակ պետ Գրիգոր Ներսիսյանին:

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Գրիգոր Ներսիսյանին և հույս հայտնել, որ վերջինիս մասնագիտական հարուստ փորձառությունը կգործի ի շահ գործակալության զարգացման:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև գործակալության նախկին պետ Գևորգ Հայրապետյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Կարեն Կարապետյանը նշել է, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մշտապես աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով, որի արդյունքում բազմաթիվ հաջողություններ են գրանցվել ներպետական և միջազգային ոլորտներում:

Գրիգոր Ներսիսյանն իր երախտագիտությունն է հայտնել վստահության համար և կարևորել գործակալության ռազմավարական նպատակների իրականացումը:

Հանդիպման ընթացքում նախանշվել են գործակալության օրակարգային հարցերը, քննարկվել են կառուցվածքային ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության թիմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ուրվագծել հիմնական գործողությունների պլանը, ինչը կօգնի արդյունավետ իրականացնել անձնական տվյալների պաշտպանությանն ու զարգացմանը վերաբերող գործառույթները: