Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակի (nature.e-gov.am) մշակման և հետագայում դրանց գործարկմանը ներկայացվող մանրամասներին ծանոթանալու նպատակով 2025 թվականի հունվարի 14-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանի և «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ընկերության տնօրեն Վահագն Մխիթարյանի հետ:
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվեցին հարթակի գործարկմամբ թվայնացվող շրջակա միջավայրի կառավարման մի շարք ոլորտների՝ որս իրականացնելու թույլտվությունների, կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման, ինչպես նաև շրջակա միջավայրի այլ ոլորտների ծառայությունների և այդ համատեքստում անձական տվյալների մշակման հետ կապված հարցեր:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Հայաստան, 0051, Երևան Կոմիտասի պող., 54բ շենք
Էլ-փոստ` [email protected]
Ընդունարան` +374 10 594 194
Կայքը մշակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդ» ծրագրի շրջանակներում՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ սերտ համագործակցությամբ։ Կայքում արտահայտված բոլոր տեսակետները, կարծիքները և մեկնաբանությունները հեղինակային են և չեն ներկայացնում Գերմանիայի կառավարության կամ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պաշտոնական տեսակետը: