Հանդիպում Սլավոնական համալսարանի ուսանողների հետ

  • 2025-02-20
News Photo

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19–ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում տեղի ունեցավ հանդիպում Ռուս–հայկական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը ողջունեց ուսանողներին և ծանոթացրեց նրանց անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կառուցվածքին ու լիազորություններին։

Գործակալության Ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Մաթևոսյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Թադևոսյանն էլ ապագա իրավաբաններին ներկայացրեցին անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հիմնական հասկացությունները, օրենսդրական դաշտն ու Հայաստանում անձնական տվյալների մշակման հետ կապված  իրավակարգավորումները։

Ուսանողները հնարավորություն ունեցան նաև հարցեր հղելու և ծանոթանալու Գործակալության կազմած ուսումնական նյութերին և ուղեցույցներին, որոնք հյուրերը միջոցառման ավարտին նվեր ստացան։