Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ստանդարտների ներդրման հետ կապված հարցերը

  • 2025-02-25
News Photo

Փետրվարի 24–ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Մաթևոսյանը մասնակցել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած առցանց քննարկմանը՝ նվիրված անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ստանդարտների ներդրման հետ կապված հարցերին։

Արևելյան գործընկերության և արևմտյան բալկանների երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման ընթացքում կարևորվել են GIZ–ի կողմից  կազմակերպված միջոցառումները, որոնք միտված են նշված երկրներում անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների կարողությունների զարգացմանը և այդ մարմինների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը։

Ջուլիետա Մաթևոսյանը շնորհակալութուն է հայտնել GIZ–ին, որի շնորհիվ նախորդ երկու տարիներին գործակալությունը հնարավորոություն է ունեցել մասնակցելու մի շարք կարևոր միջոցառումների, այդ թվում՝ Բրյուսելում կայացած ակադեմիաներին ու բարձր մակարդակի միջոցառումներին։ Հենց այս ծրագրերի շնորհիվ է ձևավորվել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների տարածաշրջանային հարթակը, որի անդամ է նաև Հայաստանը։ «Մենք հույս ունենք, որ առաջիկա տարիներին այն առավել կամրապնդվի, ու մենք կկարողանանք նոր գիտելիքների ու ձեռք բերված փորձի արդյունքում առավելագույնս մոտարկել մեր երկրների անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը եվրոպական ստանդարտներին»,-ընդգծել է Ջուլիետա Մաթևոսյանը։