Մարտի 3-ից 7-ը Արևելյան գործընկերության երկրներում թվայնացման պատասխանատու կառույցների, էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գործակալությունների և անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների մասնակցությամբ Փարիզում տեղի է ունեցել «Հանրային ծառայությունների նախագծումն ու առաքումը թվային դարաշրջանում» խորագրով մեկշաբաթյա ակադեմիան, որին մասնակցում էր նաև Հայաստանի անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Ակադեմիայի մասնակիցները, որոնց թվում էր նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Վիգեն Սահակյանը, անցնող շաբաթվա ընթացքում հնարավորություն ունեցան հանդիպելու եվրոպացի փորձագետների հետ, ծանոթանալու հանրային ծառայությունների բարելավման ֆրանսիական փորձին, ծառայությունների մատուցման և թվային փոխակերպման վերջին առաջընթացներին և այդ գործընթացում անձնական տվյալների պաշտպանության ստանդարտներին։
Այս ակադեմիան հանդիսանում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և OECD SIGMA-ի «Պետական կառավարման բարեփոխումներ Արևելյան գործընկերության երկրներում» տարածաշրջանային ծրագրի մասը։