Լույս է տեսել «Անձնական տվյալների մշակման իրավակարգավորումները ուսումնական հաստատություններում» ձեռնարկը

  • 2025-04-02
News Photo

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ առաջին անգամ մշակվել և շահագրգիռ լսարանին է ներկայացվել իր տեսակի մեջ եզակի ուսումնական ձեռնարկ՝ նախատեսված կրթական հաստատությունների, դպրոցների աշխատողների, ուսուցիչների համար։

«Անձնական տվյալների մշակման իրավակարգավորումները ուսումնական հաստատություններում» ձեռնարկը ներկայացնում է անձնական տվյաների մշակման հիմնական սկզբունքներն ու ոլորտային կարգավորումները, որոնց պետք է տիրապետեն կրթական ոլորտի աշխատողները՝ երեխաների անձնական տվյալների հետ առնչվելիս։

Ձեռնարկը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում։

Ուղեցույցը հիմնված է ինչպես ներպետական, այնպես էլ` միջազգային իրավունքում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ իրավակարգավորումների վրա։

Ուղեցույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://pdpa.am/public/uploads/PDPA%20handbook2025.pdf։

Ի դեպ, ծրագրի շրջանակում նախատեսվում է ուսուցումների շարք իրականացնել ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում և դրանց ընթացքում որպես հիմնական ուսումնական նյութ օգտագործել սույն ձեռնարկը։