Նոր ուսումնական տարին՝ նոր գիտելիքներով զինված

  • 2025-09-01
News Photo

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շնորհավորում է Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ նոր ուսումնական տարում առավել շատ պաշտպանված լինեն սովորողների անձնական տվյալները:

Այդ կապակցությամբ Գործակալությունը պարբերաբար ուսումնասիրում ու կիսվում է անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վերաբերյալ լավագույն փորձով: 2025 թվականին Գործակալությունը հրապարակել է «Անձնական տվյալների մշակման իրավակարգավորումները ուսումնական հաստատություններում» ուսումնական ձեռնարկը՝ նախատեսված կրթական հաստատությունների, դպրոցների աշխատողների, ուսուցիչների համար։

Այս ամռան ընթացքում Տավուշի մարզում մենք իրականացրել ենք իրազեկման և վերապատրաստման ծրագիր 200-ից ավելի ուսուցիչների համար, որի նպատակն էր բարձրացնել ՀՀ հանրակրթական դպրոցներում երեխաների անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։ Գործակալությունը նախատեսում է ծրագիրը շարունակական դարձնել՝ նպատակ ունենալով Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների ուսուցիչներին փոխանցել համապատասխան գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն արդյունավետորեն պաշտպանել երեխաների անձնական տվյալները։

Կոչ ենք անում նոր ուսումնական տարին նշանավորել նոր ու անհրաժեշտ գիտելիքների համալրումով, որոնց շարքում կլինեն նաև անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքները, իսկ այդ հարցում օգնության կգան Գործակալության կազմած ուղեցույցերն ու ձեռնարկները, որոնք հասանելի են Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝  https://pdpa.am/hy/aware/category/1 :