Կիբերանվտանգության ամսվա շրջանակում ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալվեցին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում

  • 2025-10-30
News Photo

Հոկտեմբերի 30-ին  Երևանի Սերո Խանզադյանի անվան հ.184 ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալվեցին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում, որտեղ անցկացվեց հանդիպում–դաս՝ երեխաների անձնական տվյալների պաշտպանության թեմայով։
Գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը ողջունեց ԹԳՀԳ առարկայի ուսուցչուհի Հասմիկ Սիմոնյանի՝ ավագ դպրոցի աշակերտներին անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վերաբերյալ իրազեկելու նախաձեռնությունը՝ կարևորելով այն հանգամանքը, որ հենց այս տարիքում է կարևոր, որպեսզի երեխաները կիբեռանվտանգության և տվյալների պաշտպանության վերաբերյալ ունենան անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ։
Գործակալության Ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Մաթևոսյանն աշակերտներին ծանոթացրեց երեխաների անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ Գործակալության իրականացրած աշխատանքներն ու ծրագրերը, ինչպես նաև հանդես եկավ հակիրճ դասախոսությամբ՝ ներկայացնելով անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հիմնական հասկացություններն ու սկզբունքները։
Հանդիպման ավարտին աշակերտները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ծանոթացան Գործակալության մշակած թեմատիկ ուղեցույցներին ու տեղեկատվական թերթիկներին։