Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակվել և հրապարակվել է «Թիրախում երեխաներն են․ Առցանց խաղերի միջոցով տարածվող սպամ և ֆիշինգ․ ինչպես պաշտպանվել» գործնական ձեռնարկը։
Ձեռնարկն առաջին հերթին նախատեսված է ծնողների համար՝ օգնելու նրանց պաշտպանել իրենց երեխաներին առցանց խաղերում տարածվող սպամից, ֆիշինգից և կիբերխարդախություններից:
Այն ներկայացնում է հիմնական վտանգները, որոնց երեխաները կարող են բախվել՝ կեղծ նվերներ, ֆիշինգային հղումներ, վնասակար ներբեռնումներ և տվյալների գողություն:
Ձեռնարկում ընդգրկված են գործնական խորհուրդներ ծնողների համար. ինչպես քննարկել առցանց անվտանգության թեման երեխաների հետ, սահմանել պաշտպանական միջոցներ և օգտագործել ծնողական վերահսկողության գործիքներ: Այն նպատակ ունի բարձրացնել թվային գրագիտությունը և ստեղծել ավելի անվտանգ առցանց միջավայր երեխաների համար:
Ձեռնարկը կարող է կիրառվել որպես կրթական նյութ դպրոցներում, ինչպես նաև ծնողների համար կազմակերպվող դասընթացներում։